Օգոստոսի 21-ին, ժամը 18:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրամբար գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ` Ա. Ս., ծնված 1986թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Ա․) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Շ․-ն (ծնված 2008 թ․), Շ․ Խ․-ն (ծնված 1991 թ.) և Մ․ Ն․-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են, իսկ վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։