Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՄԱԿ-ը երկրներին կոչ է արել 18,5 մլն դոլար հատկացնել Աֆրիկայում կապկի ծաղկի դեմ պայքարի համար

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) համաշխարհային հանրությանը կոչ է արել 18,5 մլն դոլար հատկացնել mpox (կապկի ծաղիկ) վիրուսի տարածման դեմ պայքարի ծրագրի իրականացման համար։ Այս մասին նշվում է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ։

ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Էմի Փոուփի խոսքով՝ այդ հիվանդության տարածումն Աֆրիկայի երկրներում առանձնահատուկ վտանգ է ներկայացնում միգրանտների և տեղահանված անձանց համար՝ վատ կենսապայմանների և տարբեր երկրներ կանոնավոր տեղաշարժի պատճառով: Այդ ամենը հաշվի առնելով՝ կազմակերպությունը մշակել է ծրագիր, որը նախատեսում է միգրանտների շրջանում կապկի ծաղկի վարակի տարածումը կանխելու, «բարձր ռիսկային գոտիները» բացահայտելու, ինչպես նաև տարբեր երկրներում առողջապահության ոլորտի աշխատողներին աջակցելու միջոցներ:

ՄՄԿ-ն հիշեցնում է, որ միայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում mpox-ի կասկածվող դեպքերի թիվը ներկայում գերազանցում է 15,000-ը. դրանց թվում արձանագրվել է 537 մահ: Հիվանդության այլ դեպքեր են գրանցվել Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում, Ուգանդայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Mpox-ը վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում Աֆրիկայի կենտրոնի և արևմուտքի հեռավոր շրջաններում՝ արևադարձային անտառների մոտ: Այդ հիվանդության՝ կենդանուց մարդուն փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) օգոստոսի 14-ին mpox-ի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»: 

Mpox-ի նոր տեսակը հայտնաբերվել է Ֆիլիպիններում, Շվեդիայում, Պակիստանում։ Ավստրալիայում ևս գրանցվել են դեպքեր, սակայն այնտեղ հայտնաբերված շտամը տարբերվում է  Աֆրիկայում հայտնաբերվածից։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus