Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարին ձեւավորված՝ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի անդամներն ավարտել են հանձնախմբի երկրորդ շրջափուլի հանդիպումները եւ, ըստ տեղեկությունների, մի քանի օր է՝ Հայաստանում են։ Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը, ով այս անգամ էլ կարեւոր հանդիպումներ է ունեցել հիմնականում Շվեյցարիայում։ Նախորդ անգամ՝ ամիսներ առաջ նույնպես Օսկանյանն արտերկրում էր եւ տասնյակ հանդիպումներ էր ունեցել հայազգի եւ եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։

Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ այլ իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս շրջագայությունն արդեն որոշակիություն կհաղորդի, թե կա՞ն արդյոք շանսեր՝ Արցախ վերադառնալու առումով, թե՞ զուր ճիգեր են գործադրվում։ Տեղեկացանք նաեւ, որ Արցախի ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով Արցախի քաղաքական գործիչները քննարկում են իրավաբանների մասնագիտական խումբ ձեւավորելու հարցը, որոնք այս իմաստով լուծումներ կառաջարկեն, որպեսզի, եթե հնարավոր չլինի եկող տարի համապետական ընտրություններով նոր խորհրդարան ձեւավորել, ապա խորհրդարանի լիազորությունները երկարաձգելու հնարավորություն ընձեռվի՝ հենց օրենսդիրների որոշմամբ»:

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus