Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գյուղմթերքի վաճառակետում կեղծ 10 հազար դրամանոց է տվել և մթերքից բացի ստացել նաև 6750 դրամ մանրը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 23-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Փոքր Վեդի գյուղում փողոցային առևտուր անելիս իրեն վճարել են կեղծ դրամ: Հայտնել է նաև, որ վճարողները եղել են «Նիսան» մակնիշի մեքենայով և գնացել են դեպի Ջերմուկ:

«Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է ահազանգի հետքերով:

Պարզվել է, որ գյուղմթերքի վաճառքի կետ մոտեցած մեքենայի վարորդը վճարել է 10 հազար դրամանոց և մթերքից բացի ստացել նաև 6750 դրամ մանրը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները, համագործակցելով Արարատի մարզի պարեկների հետ, պարզել են վարորդի ինքնությունը. Երևանի բնակիչ էր, 41-ամյա տղամարդ: Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց, Երասխ-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին` Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում վարորդն ու իր ուղևորը` երևանցի 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժին: Այստեղ պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է ոչ թե վարորդը, այլ ուղևորը:

Անձնական խուզարկությամբ ուղևորի դրամապանակում հայտնաբերվել է 17 հատ 10 հազար և 11 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով հուշանվեր թղթադրամ:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և տղամարդկանց հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: «Նիսանը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post Գյուղմթերքի վաճառակետում կեղծ 10 հազար դրամանոց է տվել և մթերքից բացի ստացել նաև 6750 դրամ մանրը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus