Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տուգանքը 20 տոկոսով պակաս կլինի. ՆԳՆ

20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 49.560 քաղաքացի։

Ուշադրություն. 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Անհրաժեշտ է ծանուցվել էլեկտրոնային փոստի հաստատումով, որպեսզի վճարման ենթակա տուգանքի գումարը ավտոմատ նվազի 20 տոկոսով:

Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։

Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեր տրանսպորտային միջոցների տվյալները։

Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլ. փոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլ. փոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։
Էլ. փոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։

Հաջորդիվ մուտք եք գործում էլ. փոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կրկին կհայտնվեք roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։

Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործե՛ք թվային լուծումները՝ տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

The post Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տուգանքը 20 տոկոսով պակաս կլինի. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus