Добавить новость

Почему не работает YouTube 14 октября: замедление, новые блокировки РКН

Зампред ЦВС КНР Чжан Юся: Пекину и Москве надо углублять отношения между армиями

Российские учёные обучат ИИ для создания эффективных вакцин от рака

«Пощады не ждите»: циклон «Хельма» обрушится на Москву и Подмосковье



World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պատերազմի հետքը. մեղքի զգացում՝ ողջ մնալու համար. «Նման խնդիր ունեն պատերազմի գրեթե բոլոր մասնակիցները»

Մեղքի զգացում՝ ողջ մնալու համար: Զոհված ընկերոջ մահը հաճախ մեղքի զգացում է առաջացնում զինակիցների մեջ: Հոգեբան, հոգեթերապևտ Մարինե Սահակյանի դիտարկմամբ՝ նման խնդիր ունեն պատերազմի գրեթե բոլոր մասնակիցները: 

«Պատերազմը բոլոր սթրեսորներից ամենահզորն է, որ մարդու օրգանիզմում չափազանց լուրջ ավերածություններ է գործում։ Արկը ոչ միայն ֆիզիկական մարմինն է բզկտում, այլև հոգեկան մարմինը»,- ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, «Զինվորի տան» հոգեբան, հոգեթերապևտ Մարինե Սահակյանը։

Մեր օրգանիզմը չի կարող անտարբեր լինել միջավայրում կատարվող որևէ երևույթի նկատմամբ։ Դա նրա կարևորագույն հատկությունն է՝ հակազդել մեր շրջապատում տեղի ունեցող ցանկացած ազդակի, վերջնական նպատակ ունենալով հարմարվել այդ ազդակին։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչե՞ր է տեսել ռազմի դաշտում գտնվող զինվորը՝ սեփական կյանքը կամ զինակից ընկերոջ կյանքը կորցնելու վտանգ ու կորուստներ»,- խոսելով պատերազմի թողած հետևանքների մասին՝ ասում է Մարինե Սահակյանը։

Նա նշում է, որ իրենց դիմում են նյարդաբանական ֆունկցիաների աղճատումներով, հոգեբանական աղճատումներով։ Ստացած տրավմաներն ազդում են մարդու և՛ վարքի, և՛ հուզական ֆոնի, և՛ կամքի վրա։ Նաև հոգեմարմնային տարբեր համախտանիշներով են դիմում, և խնդիրները միշտ համակարգային են դրսևորվում։ 

«Ինչպիսի՞ն է իրավիճակը մեզանում. որպես մասնագետ չեմ ասի՝ գոհ եմ ստեղծված իրավիճակից։ Կուզեի մասսայական լինեին միջոցառումները, այնպես, որ բոլոր մասնակիցներն անցնեին հոգեբանի կաբինետով։ Վստահ եմ, որ չկա այդպիսի մեկը, որը մասնակցել է պատերազմին և չունի հոգեկանում որևէ տեղաշարժ, պարզապես սթրեսակայունության առումով, հարմարման մեխանիզմների ակտիվության մակարդակով տարբերվում են, և դրա համակցման ձևերն ու ազդեցության դրսևորումները տարբեր մարդկանց մոտ տարբեր ուժգնությամբ են արտահայտվում»,- նշում է Մարինե Սահակյանը։

Ըստ նրա՝ հետտրավմատիկ խանգարումները կարող են երկար տարիներ ունենալ գաղտնի (լատենտ) շրջան և երևան գալ 3, 5 կամ 10 տարի հետո։ Այդ իսկ պատճառով գրագետ և ճիշտ կլիներ, որ բոլոր մասնակիցներն անխտիր ստանային հոգեբանական աջակցություն։ 

Հիմա «Զինվորի տուն» են այցելում տղաներ, որոնք երբեք չեն դիմել հոգեբանի և դիմում են արդեն հոգեբանական ծայրահեղ վատ վիճակում։ Նրանց հետ միայն համալիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր լինում հասնել դրական արդյունքի։

«Այժմ ավելի շատ են այն տղաները, որոնք հոգեբանական աջակցություն ստանալու համար են դիմում։ Չունեն վիրավորում, բայց ունեն լուրջ սթրեսային խանգարումներ, և նրանց կյանքի որակն այն աստիճան է ընկել, որ կոտրվել է այն կարծրատիպը, որ կարող են միայնակ հաղթահարել: Շատ տապալված վիճակում գալիս են ու դիմում մեզ»,- պատմում է նա։ 

Հոգեբանը նշում է, որ վարքագծային ավելի հաճախ հանդիպող խնդիրներից են՝ ինքնամեկուսացումը, խոսքի խանգարումները, քնի դժվարությունն ու խանգարումները, նյութերից կախվածությունը՝ ալկոհոլ, ծխախոտ, հուզական ֆոնի հետ կապված ագրեսիան, բարկության նոպաները, քարացածությունը, երբեմն ամենաթույլ գրգռիչին սուր արձագանքելը, որը հետագայում խղճի խայթ է առաջացնում։ 

«Օրինակ՝ կարող է գալ, պատմել, որ մայրը երկու անգամ ասել է՝ արի հաց կեր, երրորդ անգամ այնպես է գոռացել, որ հետո խղճի վրա ազդել է։ Մեղքի զգացումով գալիս են, բայց չեն կարող դա չանել, իրենց հոգեվիճակից է։ Վախեր, տագնապայնության զգացում ու ներսում փոթորիկ են լինում ու կյանքի որակի վրա մի այլ կարգի հետք թողնում։ Կոգնիտիվ ապարատից ածանցված խնդիրներ, ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ, ցրվածություն, որոնք խանգարում են նրանց միջանձնային հարաբերություններում։ Երբ մեր ներսի աչքը հիվանդ է, նա աշխարհին նայում է հիվանդ ձևով»,- ասում է հոգեբանը։

Հոգեբանին դիմում են նաև մարմնային ցավերով՝ կրծքավանդակի ցավեր, սրտխփոցներ։ Հոգեբանը հիշում է, որ բուժառուներից մեկը, որը դեռահասության տարիքում ընկնելուց թևի վրա բաց վերք, հետո սպի էր ունեցել, տարիներ անց՝ պատերազմից հետո, այդ սպին սկսել է ցավել ու անհանգստացնել։ Բուժառուն պատերազմի ժամանակ բեկորային վնասվածքներ էր ունեցել, և սա հոգետրավմայի դրսևորման ձև է, երբ նախկինում ապրած տրավման համակարգը լավ չի մշակել ու նորից գալիս է առաջին պլան։

Երբ պատերազմը սկսվեց, հոգեբանները բաժանվել են խմբերի ու առաջնային օգնություն ցուցաբերել հիվանդանոցներում գտնվողներին։ Հետագայում այդ տղաները ևս դիմել են աջակցության համար, ու նրանց կյանքի որակն անհամեմատելիորեն լավացել է, սովորում են, աշխատում են, ամուսնացել են։ 

Մարդու մարմնական ես-ը շատ զգայուն է, և հոգեկանը սուր է արձագանքում մարմնի հետ կապված ամենափոքր փոփոխությանը, այն էլ այդպիսի լուրջ ֆիզիկական տրավմաների դեպքում, նկատում է հոգեբանը։ Տղաները ռազմի դաշտում ամենատարբեր վիրավորումներ են ստացել՝ վերջույթների անդամահատումներ, գանգուղեղային, ողնաշարային վնասվածքներ, աչքի կամ այլ օրգանի կորուստ։ Բացի այդ, մարդու հոգեկան աշխարհը հետաքրքիր հատկություն ունի, անընդհատ ուզում է վերադառնալ դեպի անցյալ, այսինքն՝ ինչպես տրավմայից առաջ է եղել, ու քանի որ այդպես չի կարող լինել, մեծանում է դեպրեսայնության մակարդակը։

«Ընդհանրապես, յուրաքանչյուր նոր ցնցում պահանջում է նոր դիրքորոշում, նոր ռազմավարություն ու մտածողություն։ Արդյոք տղաները դրան պատրա՞ստ էին, ես կասեմ՝ ոչ, և նրանց խնդիրները, այդ մերժումները, այս իրավիճակի հետ չհամակերպվելու ներքին ուժեղ միտումները ավելի են սրում հոգետրավման։ Ես հարցնում եմ՝ այցելո՞ւմ են Եռաբլուր, չափազանց ծանր են տանում։ Լինում է, որ ասում են՝ ոչ, կամ մեկ անգամ այցելել է ու էլ չի այցելում։ Դա հենց մերժողականությունն է, խորքային շերտերում իրականությունը չընդունելը»,- ասում է հոգեբանը։

«Շատ վտանգավոր ծրագրեր կան մեզանում։ Գուցե դարերի խորքից է գալիս, երբ ասում են՝ հայրենիքի համար զոհվելը փառք է։ Չեմ հերքում, խորին խոնարհում բոլոր անմահացած տղաներին, բայց հարց՝ իսկ ապրողնե՞րը։ Արդյոք տղաներն արժանացե՞լ են այն գնահատանքին, որին արժանի էին։ Չէ՞ որ նրանք ներդրում են ունեցել, նրանք իրենց առողջությունն են դրել հանուն հայրենիքի ու բոլորիս, բայց գնահատված չեն։ Առանձին խմբերում, այո՛, ժողովուրդը գնահատում է, բայց դա ինձ չի բավարարում։ Եթե իմ զինվորը գալիս ու ասում է, որ ինքն ուսումը չի շարունակում, որովհետև ֆինանս չունի, սա բարոյական չէ։ Երբ պատերազմի մասնակցին կանչում են եռամսյա հավաքների, ու հանձնաժողովի անդամը նրան հեգնանքով է վերաբերվում, դա ոչ միայն բարոյական չէ, այլև անվտանգության խնդիր է»,- ընդգծում է հոգեբանը, քանի որ սա տեսնելով՝ հաջորդ անգամ անհրաժեշտության դեպքում խնդիր ենք ունենալու։

Քառօրյայից այս կողմ պետք է ծրագրեր գրվեին, որ հայրենիքի համար ապրե՛լը փառք լինի, բայց բոլոր ֆիլմերում հերոսները մեռնում են, սա շատ վտանգավոր է։ Տղաներից գրեթե բոլորն ունեն մեղքի զգացում, որ ապրում են։

«Պատերազմ չարիքի հետևանքով բոլորի մեջ եղած լույսը հաճախ քողարկված է վշտի ու ցավի տակ։ Մեր տղաները շատ հասուն ու խորքային են, այնքան հասուն են մտածում։ Մենք պետք է այնպես գնահատենք ու այնպիսի դարպասներ բացենք նրանց առաջ, որ ինքնադրսևորման և ինքնիրացման պահանջմունքը բավարարվի։ Սա նաև կարևոր է մեր հասարակության առողջացման համար, և այդ լույսը բոլորիս կլուսավորի»,- եզրափակում է Մարինե Սահակյանը։

Տեքստը՝ Սաթենիկ Հայրապետյանի

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

Փոդքասթը վարում է Լիանա Խաչատրյանը

MediaLab.am

The post Պատերազմի հետքը. մեղքի զգացում՝ ողջ մնալու համար. «Նման խնդիր ունեն պատերազմի գրեթե բոլոր մասնակիցները» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Центре скалолазания ЦСКА разыграют награды в олимпийских дисциплинах

МВД: российского гражданства лишили двух мужчин, не вставших на воинский учёт

Ушел из жизни народный артист России Ринат Тазетдинов

На фоне Тимура Иванова забыли о реальном "символе коррупции" России: На скрывающегося в тени указал адвокат

Музыкальные новости

Лукашенко: горячие головы услышали сигналы в связи с ядерной доктриной РФ

Руководители из АШАН, Sunlight, Детский Мир, TanukiFamily выступят на Mindbox Конференции 29 октября

«Малышарики» и сеть кинотеатров «Синема Парк и Формула Кино» запустили акцию к премьере фильма «Малышарики. День рождения»

Путин провел встречу с президентом Ирана за закрытыми дверями

Новости России

«Балтика» разгромила «Торпедо» в Кубке России, «Сочи» вышел в следующий раунд

Экскурсию на «РПЗ» провели для студентов Раменского колледжа

Вопрос соцподдержки жителей Пушкино вынесли на заседание местного Совета депутатов

Телохранитель Путина, Золотов, Медведев и криминальные авторитеты под видом журналиста The Insider требовали от Google удалить о них статьи

Экология в России и мире

ENERGY рекомендует триллер «Свидание с монстром»

Коллекции Lena Karnauhova, Chilipin, Badra на Московской неделе моды

Будущее уже наступило: теперь заказы гостям приносит робот

Лекция Дарья Казанцевой "Главные тренды международных выставок ISaloni +Maison&Objet 2024" в салоне "Терра"

Спорт в России и мире

Екатерина Александрова снялась с китайского турнира категории WTA-500 в Нинбо

Анна Калинская вырвала победу у лаки-лузера из Австралии в первом круге турнира в Нинбо

Рыбакина гарантировала себе участие в Итоговом турнире WTA

Касаткина прошла в четвертьфинал турнира в Нинбо

Moscow.media

Рынок отмывания денег в России оценили в 2 трлн рублей

Детское радио покоряет Крайний Север

Зимние прогулки...

Подтверждена совместимость Arenadata Catalog и системы бизнес-аналитики «Дельта BI»











Топ новостей на этот час

Rss.plus






SHAMAN подал в Роспатент заявку на регистрацию бренда для взрослых «Я русский»

Экскурсию на «РПЗ» провели для студентов Раменского колледжа

«Балтика» разгромила «Торпедо» в Кубке России, «Сочи» вышел в следующий раунд

Спасатели затащили в квартиру москвича, сидевшего с ножом в руках на окне