Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ընդունվում են արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia-2025» երկամյա ծրագրի հայտեր

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2024/2»» մրցույթ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը:

Մրցույթին կարող են մասնակցել 1984 թ. հունվարի 1-ից հետո ծնված, 2010 թ. հունվարի 1-ից հետո գիտական աստիճան ստացած արտերկրյա գիտնականները, որոնք մրցույթի հայտարարմանը նախորդող 4 տարիների ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում։

Հայտատուն նախագծի իրականացման ընթացքում պետք է բնակվի ՀՀ-ում որպես ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ:

Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է ունենա հայաստանյան կազմակերպության աշխատակից հանդիսացող, գիտական աստիճան ունեցող մենթոր, որը հայտատուին կաջակցի գիտական և կազմակերպչական հարցերում։

Որպես նախագծի վերջնարդյունք՝ հայտատուն պետք է ներկայացնի ոչ պակաս, քան 2 գիտական հրապարակում առնվազն Q2 քառորդին համարժեք SJR ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում, որոնցից առնվազն մեկը պետք է լինի Մենթորի համահեղինակությամբ։

Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ուղարկել postdoc-armenia-2025.hesc.am առցանց համակարգի միջոցով մինչև 2024 թ. նոյեմբերի 8-ը: Պահանջվող փաստաթղթերի թղթային բնօրինակների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. նոյեմբերի 15-ը:

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն):

The post Ընդունվում են արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia-2025» երկամյա ծրագրի հայտեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus