ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը և «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը՝ նախագիծը համատեղ ջանքերով կյանքի կոչելու և արդյունավետ համագործակցության համար։ Բազմասերիանոց դրամայի ստեղծման աշխատանքներում «Շանթ» հեռուստաընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ. տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, ներկայացվել են իրական պատմություններ,