Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Հեզբոլլահ»-ն Իսրայելին հարվածի պլանավորման հարցում ավելի արագ է շարժվում, քան Իրանը. վերջինս դեռ մշակում է իր պատասխանը. CNN (թարմացվող)

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, ամենայն հավանականությամբ, կարող է հարվածել Իսրայելին՝ անկախ այն բանից, թե Իրանը ինչ մտադրություն ունի. այս մասին CNN-ին հայտնել են հետախուզական տվյալներին ծանոթ երկու աղբյուրներ:

Նրանցից մեկն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը պլանավորման հարցում ավելի արագ է շարժվում, քան Իրանը և պատրաստվում է հարվածել Իսրայելին առաջիկա օրերին: Մինչդեռ Իրանը կարծես թե դեռ մշակում է Իսրայելին իր պատասխանը, լրատվամիջոցին ասել են բազմաթիվ պաշտոնյաներ:

Ամերիկացի զինվորականներից մեկը CNN-ին պատմել է, որ Իրանը կատարել է որոշ, բայց ոչ բոլոր նախապատրաստությունները, որոնք ԱՄՆ-ն ակնկալում է տեսնել Իսրայելի վրա խոշոր հարձակման նախաշեմին:

Անհասկանալի է, թե Իրանը և «Հեզբոլլահ»-ը ինչպե՞ս կամ արդյոք համակարգո՞ւմ են հնարավոր հարձակումը, ասել է քաջատեղյակ աղբյուրը՝ չբացառելով, որ հավանական հարվածի հարցում այս երկուսը կարող են նաև համակարծիք չլինել:

Նշենք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus