Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բայդենը վստահ չէ, որ ԱՄՆ-ում իշխանության խաղաղ փոխանցում կլինի, եթե Թրամփը պարտվի Հարիսին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ չէ, որ երկրում իշխանության խաղաղ փոխանցում կլինի, եթե հանրապետական Դոնալդ Թրամփը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պարտվի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին։ Որպես իր մտահոգության հիմնավորում Բայդենը մեջբերել է Թրամփի հայտարարություններն այն մասին, որ «եթե ինքը պարտվի, ապա ընտրությունները գողացված են լինելու», գրում է cnn.com-ը:

«Նա լուրջ է խոսում, բայց մենք նրան լուրջ չենք վերաբերվում... բոլոր խոսքերն այն մասին, որ «եթե մենք պարտվենք, արյունահեղություն կլինի, գողացված ընտրություններ կլինեն»», - ասել է Ջո Բայդենը՝ մեջբերելով ԱՄՆ նախկին նախագահին։

Թրամփը մարտին նախազգուշացրել էր, որ եթե նա պարտվի 2024 թվականի ընտրություններում, դա «արյունահեղություն» կլինի ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության և երկրի համար. Բայդենը և նրա նախընտրական շտաբն  արագորեն արձագանքել էին՝ պնդելով, որ նախկին նախագահը քաղաքական բռնություն է հրահրում:

Այժմ Բայդենը նախազգուշացրել է, որ Թրամփը պատրաստվում է կրկին վիճարկել ընտրությունների արդյունքները նոյեմբերին, ինչպես դա արեց 2020 թվականին:

«Դու չես կարող սիրել երկիրդ միայն այն ժամանակ, երբ հաղթում ես», - ընդգծել է Բայդենը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus