Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրանին ավելի շատ մտահոգում է ոչ թե ԵՄ-ի, այլ Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում․ Սերգեյ Մելքոնյան

Իրանին ավելի շատ մտահոգում է ոչ թե ԵՄ-ի, այլ Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում։

Այս մասին պ.գ.թ. , «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը հայտարարեց «Իրանը՝ որպես տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցության գործոն» գիտաժողովի ժամանակ։

«Պաշտոնական հայտարարություններն ուսումնասիրելիս, փորձագիտական հանդիպումների ժամանակ կտրուկ բացասական գնահատականներ չեմ նկատել Հարավային Կովկասում ԵՄ ներկայության վերաբերյալ։ Իրանի տեսանկյունից նույնիսկ ԵՄ-ի մասնակի ներկայությունը նպաստում է ուժերի տարածաշրջանային հավասարակշռության պահպանմանը»,-ասել էՄելքոնյանը։

Իսրայելի ընդլայնվող ներկայությունը դիտարկվում է որպես տարածաշրջանում անկայունության գործոն։

«Այս առումով Ադրբեջանի և Իսրայելի գործընկերությունն արդեն ռազմավարական բնույթ է կրում, քանի որ այն շոշափում է ոչ միայն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումները, այլև արդեն կիբեռանվտանգության ոլորտը։ Իսրայելցի մասնագետները ադրբեջանցի մասնագետներ են պատրաստելու այդ ոլորտում»,- հավելեց Մելքոնյանը։

Բացի այդ, արդեն խոսվում է տիեզերքում համագործակցելու մասին։ Պայմանագրեր են կնքվել ավելի քան 100 մլն դոլարի չափով։ Պայմանավորվածություն կա, որ Իսրայելը ադրբեջանական արբանյակներ կարձակի։

Փորձագետի խոսքով` Իրանը դրանում մեծ խնդիր է տեսնում սեփական անվտանգության և Հարավային Կովկասի անվտանգության համար։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus