Ալժիրցի Իման Խելիֆը, որը 2023 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գենդերային թեստը ձախողեց և հետագայում որակազրկվեց, հաղթեց Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի կիսաեզրափակչում և դուրս եկավ եզրափակիչ:
Մինչև 66 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Խելիֆը մրցավարների միաձայն որոշմամաբ 5-0 հաշվով հաղթեց Թաիլանդի ներկայացուցիչ Յանամ Սուվանաֆաենգնին և ապահովեց առնվազն արծաթե մեդալ։
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի եզրափակչում օգոստոսի 10-ին ալժիրցի մարզուհին ոսկե մեդալը կվիճարկի չինուհի Լիու Յանի հետ։