Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լավ է, որ վկայի հարցաքննությունը հրապարակային է. մարդիկ կտեսնեն՝ ինչպես են գործեր «կարվում». Գերասիմ Վարդանյան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի  ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը։ Հարցաքննվեց գործով անցնող վկան, ում հարցեր ուղղեց նաև Վարդանյանը:

Վերջինս նախ հետաքրքրվեց. «Երբ հասել եք մուտքի դռան մոտ, Ձեր ասելով՝ 2 հոգի մարդ էին կանգնած, ի՞նչ էին անում»:

«Չեմ կարող հիշել»,-պատասխանեց վկան, ինչին ի պատասխան  Գերասիմ Վարդանյանը հարցրեց՝ այդ երկու հոգու մեջ իրեն տեսե՞լ է:

«Դո՞ւք եք Գերասիմ Վարդանյանը, ես Ձեզ չեմ ճանաչում, քննիչն ուղղակի ասել է, որ Գերասիմ Վարդանյանի հետ եք խոսել, իրեն չե՞ք ճանաչում, ասել եմ՝ ոչ»,- պատասխանեց վկան:

Դիմելով դատարանին ու հանրությանը՝ Գերասիմ Վարդանյանն ասաց՝ լավ է, որ հարցաքննությունը հրապարակային է, բոլորը տեսնում են, բայց այս դատավարությունը տևում է չորս տարի, որի հետևանքով բանտարկվել եմ։

«Հիմա էլ բանտից եմ եկել այստեղ՝ մեկ այլ շինծու քրեական գործով, որը «կարվել» է իմ նկատմամբ։ Վկայի հարցաքննությունն ու հարցերի պատասխանն էլ ուզում եմ հրապարակային լինի և հասարակության համար տեսանելի, թե ոնց են «կարվում» այս քրեական գործերն, ու մարդիկ ինչպես են բանտարկվում: Այս ամենը մարդկանց լռեցնելու, կաշկանդելու, հնազանդեցնելու նպատակ ունի»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ գործեր «կարող» մարդկանց մի բան կարող է ասել. «Եթե 100 կյանք ունենայի, հարյուր անգամ այս ամենի միջով նորից կանցնեի»։

«Ինձ համար մեր հայրենիքի, Արցախի, հայ ժողովրդի ազատությունից  էն կողմ ամեն ինչ բանտ է, տարբերություն չկա, թե որտեղ կլինեմ։ Քանի դեռ ամբողջապես ազատ չենք, ամեն ինչ բանտ է՝ լինի դրսում ,թե՝ բանտախցում։ Սա շոու է, թատրոն, թե որքան կտևի՝ չգիտեմ»,- ավելացրեց Գերասիմ Վարդանյանը։։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը ստորագրելուց հետո հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանի շենք մուտք գործելու դրվագին։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus