Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ինչ ուղերձ է փոխանցել Պուտինն Իրանին Թեհրան մեկնած Շոյգուի միջոցով. Reuters

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին խնդրել է «զուսպ» պատասխան տալ Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար:

Reuters-ի պնդմամբ՝ ՌԴ նախագահը, Թեհրան մեկնած ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի միջոցով, խորհուրդ է տվել չհարձակվել իսրայելցի խաղաղ բնակիչների վրա, հայտնել են իրանական երկու բարձրաստիճան աղբյուրներ:

Թեհրանն իր հերթին ճնշում է գործադրել Մոսկվայի վրա ռուսական արտադրության Սուխոյ Սու-35 կործանիչների մատակարարման համար: Այս մասին իրանական երկու աղբյուր, որոնք քաջատեղյակ են Շոյգուի և բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների Թեհրանում կայացած հանդիպմանը, հայտնել են Reuters-ին։

Նշենք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus