Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՄՆ-ն Թուրքիային նախազգուշացրել է «հետևանքների» մասին՝ կապված Ռուսաստան ռազմական արտահանումների հետ

Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմական սարքավորումները, որոնք կենսական նշանակություն ունեն Մոսկվայի «պատերազմական մեքենայի» համար: Այս մասին գրում է Financial Times-ը:

Առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը, որը գլխավորում է ԱՄՆ-ի ջանքերը՝ զգայուն տեխնոլոգիաները Վաշինգտոնի հակառակորդների ձեռքից հեռու պահելու ուղղությամբ, վերջերս Անկարայում և Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնյաների և գործադիր տնօրենների հետ՝ ապօրինի առևտուրը դադարեցնելու ջանքերի շրջանակում: Նրա ուղերձը, ըստ առևտրի դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի, այն էր, որ Թուրքիան պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի դադարեցնի ՌԴ-ի համար Ուկրաինայում պատերազմի տեսանկյունից առանցքային համարվող ամերիկյան ծագման չիպերի և այլ մասերի առևտուրը:

«Մեզ պետք է, որ Թուրքիան օգնի կանգնեցնել ԱՄՆ տեխնոլոգիաների ապօրինի հոսքը դեպի Ռուսաստան: Մենք պետք է արագ առաջընթաց տեսնենք թուրքական իշխանությունների և արդյունաբերության կողմից: Հակառակ դեպքում, մենք այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումներ դնել նրանց վրա, ովքեր շրջանցում են մեր արտահանման վերահսկողությունը», - ասել է Աքսելրոդը Financial Times-ին: 

Հրատարակության համաձայն՝ վերջերս Անկարա և Ստամբուլ կատարած այցի ժամանակ Աքսելրոդը դժգոհություն է հայտնել թուրքական իշխանություններից, որոնք, նրա պնդմամբ, ներգրավված են ամերիկյան զգայուն տեխնոլոգիաները Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու մեջ՝ շրջանցելով ԱՄՆ արգելքը։ 

Ինչպես նշում են ամերիկացի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է թերթը, ԱՄՆ Առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում արդեն ավելացրել է 18 ընկերություն, որոնք ամերիկյան ապրանքներ են տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, և ապագայում այդ ցուցակը կարող է ընդլայնվել, եթե Թուրքիայի կողմից «առաջընթաց չգրանցվի»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus