Օգոստոսի 5-ին ՆԳ նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնելով պարգևատրվողներին, շնորհավորել է հատկապես առաջին սպայական կոչում ստացող պարեկներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ։ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև Պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել