Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արարատի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվող Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ:
Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, դատավոր Նարեկ Բեգլարյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և եթե Ա. Կարապետյանը հայտանբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, նա կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:
Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրային քրեական հետախուզում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Կարապետանը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, իսկ նրա տանը քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք առգրավվել են: