Ռազմավիրական ճանապարհով թույլատրվել է տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը. ճանապարհն օգոստոսի 5-ին փակվել էր Վրաստանում նորոգման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից։
«Հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հնարավորությունը, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ օգոստոսի 6-ի ժամը 09:50-ից թույլատրված է Վլադիկավկազ-Լարս հատվածում ավտոտրանսպորտային միջոցների բոլոր տեսակների երթևեկությունը երկու ուղղություններով՝ մինչև այլ հատուկ կարգադրություն չլինի», - ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։