Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը Փարիզում է՝ քաջալերելու մեր մարզիկներին։ Նա տեղում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։
Հիշեցնենք, որ Օլիմպիական առաջին մեդալը նվաճել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14,966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:
Հաջորդիվ ըմբիշների և ծանրորդների մրցելույթներն են:
Մանրամասները՝ տեսանյութում։