Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի և Իրանի ԱԳ նախարարների հետ, և արդյունքում հաստատվել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է: Այս մասին նա գրել է սոցցանցում։
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի և իրանցի գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ, որոնց հետ խոսակցությունը, ցավոք, ևս մեկ անգամ հաստատել է, որ իրավիճակը ծայրաստիճան սրված է», - գրել է Սիյարտոն:
Դիվանագետն ընդգծել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լայնածավալ պատերազմի կանխման կարևորությունը։
«Եթե մերձավորարևելյան ներկայիս ճգնաժամը տարածվի դեպի ևս մեկ երկիր, այնտեղ կանգ չի առնի, այդ դեպքում հակամարտությունը հեշտությամբ կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, որը կարող է գլոբալ անվտանգային սպառնալիք դառնալ»–, ընդգծել է Սիյարտոն՝ կոչ անելով միջազգային հանրությանը կենտրոնանալ էսկալացիայի կանխարգելման վրա: