Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարվել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարիայի թելեգրամյան ալիքում, գրում է iz.ru-ն։
Նրա խոսքով՝ հութիներն անօդաչուն խոցել են սեփական արտադրության «երկիր-օդ» հրթիռով։
Սարիան ընդգծել է, որ հարձակումը «վրեժ է պաղեստինյան ժողովրդի նկատմամբ ճնշումների համար և պատասխան ԱՄՆ-բրիտանական ագրեսիային» Եմենի դեմ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր cbsnews.com-ը, մեկ MQ-9 Reaper անօդաչուն արժե մոտ 30 մլն դոլար: