Օգոստոսի 4-ին Ժամը 17:37-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խոր Վիրապի դաշտերում՝ անհայտ պայմաններում, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Փոքր Վեդի գյուղի 33-ամյա բնակիչ։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։
Ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստավել, որ օգոստոսի 4-ին ժամը 00:30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի Մ. Հովհաննիսյան փողոցում գործող գարեջրատանը՝ վիճաբանության ընթացքում, կրակել են վերջինիս կրծքավանդակին։
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել է Վեդիի քննչական բաժին: