Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14,966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:
Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում: