ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հուլիս ամսվա ընթացքում նախընտրական քարոզարշավի համար հավաքել է երկու անգամ ավելի գումար, քան հավաքել էր Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով թեկնածուների շտաբները։
Այսպես, հուլիսին Հարիսը հավաքել էր 310 մլն դոլար, իսկ Թրամփը ՝ 137 մլն դոլար։ Դեմոկրատական կուսակցությունից ամենահավանական թեկնածուի ընդհանուր բյուջեն կազմել է 377 մլն դոլար, ինչը 50 մլն դոլարով ավելի է Թրամփի բյուջեից:
Հարիսի շտաբի տվյալներով՝ ընդհանուր գումարի երկու երրորդը հուլիսին ստացվել է առաջին անգամ նվիրաբերած դոնորներից։