Ֆասթ Բանկի աջակցությամբ հուլիսի 19-ից 21-ը Սևանում կայացել է հեղինակային երգի 10-րդ «Հուսո առագաստ» միջազգային փառատոնը: Երեք օրվա ընթացքում հանդիսատեսը վայելել է փառատոնի նախնական փուլը հաղթահարած լավագույն տասը մասնակիցների, «Բարդերի ակումբ»-ի անդամների և արտերկրից ժամանած հեղինակների կատարումները:
Ֆասթ Բանկի աջակցությամբ իրականացվող փառատոնի նպատակն է հայտնաբերել հեղինակ-կատարողների, նպաստել նրանց ստեղծագործական գործունեությանը, բեմ տրամադրել, ինչպես նաև արդեն ճանաչված հեղինակ-կատարողների և հեղինակային երգի սիրահարների հետ շփում ապահովել:
«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը, կարևորելով երգարվեստի բնագավառում բազմազանությունն ու երիտասարդների ներգրավումը, նշել է․ «Այն երիտասարդներն, ովքեր ինտեգրվել են այս փառատոնին, այն փառատոնային ավանդույթը, որը ձևավորվել է այս ընթացքում, այդ ամենի մեջ մեծ դեր ունի Ֆասթ Բանկի աջակցությունը և դրա գլխավոր հովանավորությունը»։
Հավելենք, որ հեղինակային երգի եռօրյա փառատոնի ընթացքում համերգներին զուգընթաց անցկացվել են նաև վարպետաց դասեր, եղել է փորձի փոխանակում։
Ֆասթ Բանկը շարունակաբար «Բարդերի» ակումբի կողքին է և երկար տարիների ընթացքում աջակցում է դրա նախագծերին:
Մանրամասները՝ տեսանյութում։