Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Սլովանը» ընդունել էր սլովենական «Ցելյեին» և հաղթեց 5-0 հաշվով։
Սլովակիայի չեմպիոնը դուրս եկավ մրցաշարի որակավորման 3-րդ փուլ։ Հիշեցնենք՝ առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դուրս եկավ փոխարինման հանդիպման 65-րդ րոպեին։ Տասը րոպե անց Տիգրանը ձևակերպեց այս հանդիպման վերջնական հաշիվը՝ խփելով այս խաղում «Սլովանի» 5-րդ գնդակը։
Որակավորման երրորդ փուլում Բարսեղյանի թիմի մրցակիցը կլինի Կիպրոսը ներկայացնող ԱՊՕԵԼ-ը։