Սաուդյան Արաբիան ՖԻՖԱ-ին պաշտոնական հայտ է ներկայացրել 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար: Դա տեղի է ունեցել Փարիզում ՖԻՖԱ-ի միջոցառման ժամանակ։
Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը գլխավորում էր Սաուդյան Արաբիայի արքայազն և սպորտի նախարար Աբդուլ Ազիզ բին Թուրքի Ալ Սաուդը։
«Սաուդյան Արաբիայի՝ 2034 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտը ապագայի հայտ է: Սա մեր երեխաների և նրանց համար է, ովքեր մեծ երազանք ունեն։
Թագավորությունը նպատակ ունի հյուրընկալել ֆուտբոլի աշխարհի ամենակարևոր իրադարձությունը, որը կհաստատի իր ազդեցիկ դիրքը համաշխարհային ասպարեզում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում»,- նախարարի խոսքերն է մեջբերում Saudi Gazette-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որը հայտ է ներկայացրել 2034 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու համար։