Добавить новость

Спасатели локализовали пожар в детской игровой комнате в Москве

Консульство Болгарии в Петербурге прекращает принимать документы на визы

В Московской области сотрудники Росгвардии задержали подозреваемого в угрозе убийством

FORMA: развитая инфраструктура мотивирует россиян работать в офисе

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հիմա էլ Երևանից են ակնկալում արդեն ՀՀ-ին առնչվող նշաձողի իջեցում, ինչպես ԼՂ-ի պարագայում էր, ու մենք տեսանք, թե ինչ եղավ. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը – Պարո՛ն Բադալյան, ամերիկյան կողմն իր հայտարարություններով՝ հատկապես վերջին շրջանում, նշում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում զգալի առաջընթաց կա, որ պայմանագրի ստորագրման ժամանակն է եկել, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բացահայտ ռազմական գործողությամբ է սպառնում Հայաստանին։ Այս ամենի ֆոնին որքանո՞վ է իրատեսական ասել, թե կողմերը զգալի […]

The post Հիմա էլ Երևանից են ակնկալում արդեն ՀՀ-ին առնչվող նշաձողի իջեցում, ինչպես ԼՂ-ի պարագայում էր, ու մենք տեսանք, թե ինչ եղավ. Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ամերիկյան կողմն իր հայտարարություններով՝ հատկապես վերջին շրջանում, նշում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում զգալի առաջընթաց կա, որ պայմանագրի ստորագրման ժամանակն է եկել, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բացահայտ ռազմական գործողությամբ է սպառնում Հայաստանին։ Այս ամենի ֆոնին որքանո՞վ է իրատեսական ասել, թե կողմերը զգալի առաջընթաց ունեն բանակցություններում։

– Եթե կողմերը զբաղված չեն դերասանությամբ ու չեն խաբում հասարակությանը, որևէ հիմք չկա եզրակացնելու, որ խաղաղության պայմանագրի մասով համաձայնություն կա։ Իհարկե, որոշ մասերով կլինի համաձայնություն, բայց ամբողջական համաձայնության մասին խոսելու որևէ հիմք չունենք: Հակառակը՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հայտարարում է, որ մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, հաշվի առնելով հայտնի կապակցվածությունը Անկախության հռչակագրին, խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել։ Իսկ եթե կա այս պայմանն ամենաբարձր մակարդակով, ապա սա նշանակում է, որ այդ հարցը պետք է ստանա որևէ հանգուցալուծում, այլապես շատ դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանն իր պայմանից ինչպես է հետ կանգնելու։ 

Այս համատեքստում շատ բարդ է պատկերացնել, որ խաղաղության պայմանագրի շուրջ կա որևէ համաձայնություն, ու այն իսկապես մոտ է ստորագրման։ Այլ հարց է, որ արվում են դիվանագիտական հայտարարություններ, բայց այս հարցն այնքան մեծ է իր աշխարհաքաղաքական տարողությամբ, որ անգամ փոքր անհամաձայնությունները խորքային ու էական են: Հետևաբար ասել, թե կա համաձայնություն պայմանագրի ստորագրման շուրջ, իհարկե այդպես չէ։ 

Այլ խնդիր է, որ ԱՄՆ-ն փորձում է կողմերից թեկուզ լոկալ ինչ-որ համաձայնություն ստանալ, ինչը կարող է իրեն պետք լինել թե՛ Կովկասում ստատուս քվոն փոխելու իր նպատակի հարցում ու թե՛ նաև գուցե նախընտրական այս շրջանում որպես արդյունք ցույց տալու առումով։ 

Մենք հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանն առաջարկում է մի կողմ թողնել խաղաղության պայմանագիրն ու նախաստորագրել հիմնարար սկզբունքների ինչ-որ շրջանակային համաձայնագիր։ Սա, բնականաբար, մանևր է, սրանով Ադրբեջանը պարզապես փորձում է իր ապակառուցողականությունը փաթեթավորել կառուցողականությամբ ու այդպիսի տպավորություն ստեղծել։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, ապա դա ակնհայտ շանտաժ է, ու առանձին ուշադրության առարկա է, որ այդ շանտաժը տեղի է ունենում այն օրը, երբ Հայաստանում էր Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լուիս Բոնոն՝ ամերիկացի դիվանագետը, ու բանակցում էր Երևանի հետ: Ակնհայտ է, որ այդ շանտաժը ճնշում է այդ բանակցության հանդեպ, բնականաբար, ճնշում Երևանի վրա, առնվազն հոգեբանական ու քաղաքական ճնշման փորձ։ 

Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը այդ պահին ըստ էության չուներ այդ տրամաբանությամբ ոչ մի ինֆորմացիոն առիթ. այնտեղ հղում էին անում, թե իբր Քարվաճառում հրադադար է խախտվել, ընդ որում՝ մի քանի օր առաջվա, որի վերաբերյալ իրենք նաև տեղեկություն էին տարածել, ու իբրև թե իրենց դիրքերը նկարելու փորձ էր արվել: 

Ես չեմ կարծում, թե սրանք նման հայտարարության առիթ կարող էին լինել, ակնհայտ է, որ ադրբեջանցիները այդ թիրախային հայտարարությունը տարածել էին հենց Բոնոյի՝ Երևանում գտնվելու ընթացքում՝ ճնշելու համար Հայաստանին, որովհետև պարզ է, որ ամերիկացի դիվանագետը եկել էր այստեղ ինչ-որ բաներ քննարկելու ու հետո դրանք գուցե Բաքվի հետ համաձայնեցնելու։ 

– Ըստ ձեզ՝ այդ ճնշումը կաշխատի՞ կամ աշխատե՞լ է։

– Չեմ կարող ասել, բայց մենք տեսել ենք, որ այդ շանտաժը տարբեր իրավիճակներով, առնվազն լոկալ, աշխատել է, օրինակ՝ ՀՀ վարչապետն ինքն է հայտարարել, որ եթե մենք սահմանազատումը չսկսենք Տավուշի հատվածից, ապա պատերազմ կլինի, ինչը նշանակում է, որ շանտաժն աշխատել է։ Կա՛մ շանտաժն է աշխատել, կա՛մ Փաշինյանն ինքն է փորձել շանտաժով արդարացնել իր քայլը, շատ լավ պատկերացնելով, որ այդ քայլը միակողմանի զիջում է։ 

Բայց մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ Երևանն իսկապես փորձում է սուր հռետորաբանություն թույլ չտալ, փորձում է սուր անկյուններով հայտարարություններ չանել, իրավիճակը սրող ոչինչ չանել, որ առիթ չտա Ադրբեջանին: Սա նշանակում է, որ այդ շանտաժն աշխատում է, սա մի իրավիճակ է, որն անզեն աչքով, ցավոք սրտի, տեսանելի է։

– Պարո՛ն Բադալյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ թեև բոլոր կողմերը խոսում են խաղաղության պայմանագրի կնքման մասին, բայց շատ լավ գիտակցում են, որ դա հնարավոր չէ գոնե մոտ ապագայում։

– Միջնորդներն իհարկե գիտակցում են, որ շատ բարդ է, ու անկասկած պատկերացնում են այդ խնդիրները, որովհետև կա մեկ այլ իրավիճակ, որ կարգավորում կամ համաձայնություն բոլորին է պետք, եթե իրենք են մոդերատորը։ Նաև հասկանում ենք, որ այս պարագայում մեկը մյուսին կարողանում է առնվազն խանգարել, ու սա լրացուցիչ բարդություն է առաջացնում, այլապես եթե լիներ մեկ գերտերություն, ապա կգտնվեին թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ինչ-որ հանգրվանի բերելու ձևեր։ Ադրբեջանն էլ փորձում է օգտվել գերտերությունների պայքարից ու, մեծ հաշվով, անպատժելիության մթնոլորտում խաղարկել ուժի սպառնալիքը:

Մենք նաև տեսնում ենք, որ գործնականում որևէ միջնորդ ոչ միայն չի փորձում Ադրբեջանին այդ ուժի սպառնալիքը խաղարկելու համար պատասխանատվության դաշտ բերել, այլև հակառակը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք տեսանք, որ Երևանից ակնկալեցին նշաձողի իջեցում, որի հետևանքը տեսանք: Կան նաև բավական նշաններ, որ հիմա էլ Երևանից են ակնկալում արդեն Հայաստանին առնչվող ինչ-որ նշաձողի իջեցում։ 

Տեսեք՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ԱՄՆ-ի դեսպանատանն ասում են, որ եկել է խաղաղության պայմանագիր ստորագրելու ժամանակը՝ Բոնոյի այցի հետ կապված։ Եթե եկել է պայմանագիր ստորագրելու ժամանակը, մենք տեսնում ենք, որ այդ պայմանագիրը ստորագրելու ժամանակը ձգում է Բաքուն, իսկ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնալ Բաքու, այլ ոչ թե գալ Երևան, այսինքն՝ աշխատել նրա հետ, ով խնդիր է ստեղծում։ Եթե գալիս են Երևան, ապա դա թույլ է տալիս ենթադրել, որ հիմա էլ են Հայաստանից ակնկալում նշաձողի իջեցում։

– Իսկ Հայաստանի կողմից այդ նշաձողի իջեցումը կլինի՞։

– Հայաստանը փորձում է դիմադրել այնքան, որքան կարող է, հասկանում ենք, որ Հայաստանը թույլ օղակն է։ Ստացվում է այդ դիմադրությունը, թե ոչ՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ լինելով թույլ օղակ՝ ամենամեծ ճնշման տակ ինքն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հիմա էլ Երևանից են ակնկալում արդեն ՀՀ-ին առնչվող նշաձողի իջեցում, ինչպես ԼՂ-ի պարագայում էր, ու մենք տեսանք, թե ինչ եղավ. Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Депутат Николай Шпак встретился коллективом Мытищинского рынка

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет

Советский миллионер и друг Высоцкого Вадим Туманов оказался мистификатором

Подмосковной полицией задержан подозреваемый в краже более 1,5 млн рублей из забытой на лавке сумки

Музыкальные новости

Концертом Дубненского симфонического оркестра завершились праздничные выходные в Дубне

Росгвардейцы обеспечили безопасность на футбольном матче «Динамо» - «Локомотив» в Москве

Путин утвердил положение об управлении президентом деятельностью Госсовета

«Зенит» штампует разгромы, «Локо» приходит в себя после распродажи. Обзор Кубка России

Новости России

Бывший муж МотоТани сообщил, что повез прах в Тару для похорон

FORMA: развитая инфраструктура мотивирует россиян работать в офисе

Администрация округа Мытищи провела совещание по безопасности на дорогах

Консульство Болгарии в Петербурге прекращает принимать документы на визы

Экология в России и мире

ENERGY – Санкт-Петербург дарит билеты на «Пикник Афиши 2024»

Удивительный гость из Сербии: развитие проекта Уральской ТПП

В сети выясняют, чем занимался Пресняков до отъезда

Жара? Пейте горячее! Доктор Кутушов назвал метод спасения от жары

Спорт в России и мире

Кафельников о поражении Андреевой на ОИ: это можно отнести к разряду сенсаций

Лёгкая прогулка: Медведев за 66 минут победил Офнера и вышел в 1/8 финала олимпийского турнира

Россиянка Мирра Андреева завоевала первый титул WTA в карьере

Гауфф вышла в третий круг на дебютной для себя Олимпиаде

Moscow.media

С момента открытия по трассе М-12 Восток проехали 15 млн раз

Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Каршеринг BelkaCar выяснил, куда ездили пользователи в первой половине лета

БФТ-Холдинг и компания Merlion подписали соглашение о сотрудничестве











Топ новостей на этот час

Rss.plus






FORMA: развитая инфраструктура мотивирует россиян работать в офисе

В Московской области сотрудники Росгвардии задержали подозреваемого в угрозе убийством

Советский миллионер и друг Высоцкого Вадим Туманов оказался мистификатором

Консульство Болгарии в Петербурге прекращает принимать документы на визы