Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղության բանակցություններում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Այժմ Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը և սկսել փոխել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր։
Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին»,- հավելել է նա։