ՀՀ-ի նկատմամբ արտաքին պահանջարկը նվազել է, ինչի հետևանքով նվազել է նաև ներգնա զբոսաշրջիկների կողմից մեկ շնչի վերածած ծախսերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Բացի այդ, մենք ունեինք դրսից եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրութան համաձայն, ՀՀ-ից արդեն հեռանում է: Դա վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ցածր որակավորում ունեցողներին»,- ասաց նա:
Գալստյանը որպես օրինակ բերեց Հնդկաստանի քաղաքացիներին:
«ՀՀ եկած Հնդկաստանի քաղաքացիների 25%-ն արդեն ՀՀ-ում չեն, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին: Նրանք սկսեցին գալ անցած տարվա սկզբին, պիկի ժամանակ ունեինք 17,000 Հնդկաստանի քաղաքացի, վերջին դիտարկումով մնացել է 11,000-ը»,- ասաց նա:
Գալստյանը նշեց նաև, որ ծառայությունների ոլորտում գնաճի տեմպերի դանդաղում են նկատում: