Հուլիսի 29-ին, ժամը 23:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Մրգաշեն գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է. տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և այրվում է․ կողաշրջված չէ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 30-ին, ժամը 00։03-ին, մարվել՝ 00։12-ին։ Այրվել է սրահը և մասամբ ջերմահարվել շարժիչի հատվածը։