Հուլիսի 29-ին, ժամը 11:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անի թաղամասի թիվ 16 շենքի նկուղային հարկը տեղացած անձրևներից ջրալցվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցվել են Անի թաղամասի թիվ 16 շենքի նկուղը և Գետափնյա փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակը:
Փրկարարները իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ ընդհանուր մոտ 50 խմ: