Պայթյուն է որոտացել Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքի խոշորագույն քիմիական գործարանում, որը պատկանում է BASF ընկերությանը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական Bild պարբերականին։
Bild-ը տեղեկացրել է, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հետագայում մարվել է։
«Միջադեպի հետևանքով 14 աշխատակիցներ ստացել են թեթև վնասվածքներ և որպես նախազգուշական միջոց՝ տեղափոխվել գործարանի պոլիկլինիկա», - հայտնում է պարբերականը:
Քաղաքային իշխանություններն ու հրշեջները վտանգի մասին նախազգուշացումներ են հրապարակել՝ կապված այրման նյութերն օդ արտանետվելու հետ։
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: