Աշնանը Երևանում կլինի ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուս՝ 12 մետր երկարությամբ:
Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառմանը կից հրապարակվել է նաև տեսանյութ:
Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին։
The post Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս first appeared on MediaLab Newsroom-Laboratory.