Երեխաների հանդեպ բնության մասին ՄԻՊ-ը ստանում է բողոքներ, դիմումներ, հաճախ մոնիթորինգի արդյունքում, երբեմն էլ երեխաներն իրենք են բաձրաձայնում դրանց մասին: Այս մասին «Երեխաների հանդեպ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը:
«ՄԻՊ-ն արձագանքում է այն ժամանակ, երբ տեղեկությունը ստանում է: Պետք է նշեմ, որ շատ դեպքերում հենց երեխաներից ենք ստանում բռնութան դեպքերի մասին տեղեկատվությունը: Եթե կա բռնության վերաբերյալ տվյալ, դրա մասին պետք է խոսվի դպրոցում»,- ասաց նա:
ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետն ընդգծեց այս հարցում միջգերատեսչական համագործակցության կարևորությունը:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ ՀՀ-ում նույն միջգերատեսչական համագործակցությունը խաթարված է:
«Կարող է ոստիկանությունը տեղեկացված լինել բռնության մասին, բայց չազդարարել խնամակալության ու հոգաբարձության մարմնին: Այս տարի «Կանանց աջակցման կենտրոնը» դիտարկել է երեխաների հանդեպ կիրառված բռնության բավական մեծ ծավալ, դա կարող է լինել սեռական բռնությունից մինչև ֆիզիկական՝ մարմնական պատիժներ, անտեսում: Այդ ուղղությամբ մենք երկար աշխատում ենք, որ խնամակալության մարմիններն ադեկվատ որոշումներ կայացնեն»,- ասաց Հովհաննիսյանը: