Ռուսաստանը չի համակրում ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին` ամերիկյան նախընտրական քարոզարշավն ընկալելով որպես տարայի մեջ ընկած սարդերի կռիվ։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությանը որևէ լավ բան սպասվո՞ւմ է հանրապետական Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու դեպքում։
«Ռուսաստանը երկխոսություն կվարի ԱՄՆ ցանկացած նախագահի, այդ թվում՝ Թրամփի հետ՝ սեփական շահերը պաշտպանելու տեսանկյունից», - ասել է Մեդվեդևը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի հինգին: Երկրի ղեկավարի պաշտոնին հավականում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Քամալա Հարիսը: