ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին՝ հայ-ամերիկյան զորավարժությունների ու Բաքվից հնչած արձագանքի, ինչպես նաև այս նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրություններից հետո Հայաստանի հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների մասին: Արձագանքելով զորավարժություններին և Ադրբեջանից հնչած հայտարարություններին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է, որ «Միացյալ Նահանգները երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս [նահանգի]