Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը` քառամյակի ամենակարևոր սպորտային իրադարձությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզն ամբողջապես պատրաստ է խաղերի մեկնարկին և բացման պաշտոնական արարողությանը: Մայրաքաղաքի կենտրոնը ամբողջապես փակ է զբոսաշրջիկների համար, մուտքը միայն հատուկ հավատարմագիր և Խաղերին մասնակցություն ունեցող ազգային օլիմպիական կոմիտեների և մարզական լրագրողների համար է: 

Խաղերի բացման արարողությունը կկայանա Սեն գետի երկայնքով: Ազգային թիմերը մարզասերներին կողջունեն նավարկելով և կմիավորվեն մեկ կետում` Տրոկադերո հրապարակին կից: Պատվիրակությունները Սեն գետով 6 կիլոմետր երկարություն կանցնեն` 85 նավակներով: Պատմության մեջ առաջին անգամն է, որ խաղերի բացումն անցկացվում է հիմնական մարզադաշտից դուրս:  

Ամեն 4 տարին մեկ անցկացվող խաղերին (Կորոնավիրուսի համավարակի պատճառով նախորդ խաղերն անցկացվել են 2021 թվականին` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում), այս տարի մասնակցում է 10, 500 մարզիկ: 32 մարզաձևերում միմյանց դեմ կմրցեն 206 ազգությունների ներկայացուցիչներ, կխաղարկվի 329 մեդալային հավաքածու: Բացի Փարիզից, օլիմպիական մրցաշարեր կանցկացվեն նաև Ֆրանսիայի մի քանի այլ քաղաքներում: 

Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող մարզիկը` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մասնակցեց նաև օլիմպիական ջահի փոխանցումավազքին: 

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կշռում է 529 գրամ, արծաթե մեդալը` 525, իսկ բրոնզը` 455 գրամ: Մեդալների միջնամասում ամրացված են Էյֆելյան աշտարակից երկաթե կտորներ: 

Փարիզի Խաղերի թալիսմանը` մասկոտը, ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը: Այն նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը: 

Ավելի վաղ ներկայացրել էինք Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus