Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանը և իր գլխավորած իշխանությունը Ալիևի և Էրդողանի պահանջներին ոչ միայն «արձագանքում» են, այլև շատ հաճախ ձայնակցում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայկական Շուշիում, որ ոմանց համար «դժբախտ ու դժգույն» էր, Ալիևը նորից հերթական պահանջաշարն է բարձրաձայնել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը: Տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, փորձագետներ, պարզապես հանրային հարթակներում ակտիվ հայրենակիցներ նշում ու նկատում են, որ ալիևյան պահանջներին պաշտոնական Երևանը անգամ չի արձագանքում, չի պատասխանում: Ռացիոնալ մտածողության, իրական քաղաքականության, քաղաքագիտության, դիվանագիտության տեսանկյունից, պաշտոնականության տեսակետից նրանք, իհարկե, իրավացի են:

Այսինքն, ասելով, որ չեն պատասխանում, մեր այդ հայրենակիցները նկատի ունեն թշնամուն հակադարձելը: Այդ տեսանկյունից, իհարկե, նրանց դիտարկումները տեղին են. Նիկոլ Փաշինյանն ու իր քպական թիմը իսկապես էլ Ալիևին, Էրդողանին, մի խոսքով՝ Հայաստանի ու հայության թշնամիներին չեն հակադարձում կամ գրեթե չեն հակադարձում: Սակայն չի կարելի ասել, թե Ալիևի կամ, առավել ևս, Էրդողանի՝ Հայաստանին ուղղված ստորացուցիչ, նվաստացուցիչ ու պարզապես կործանարար պահանջները մնում են անարձագանք:

Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած իշխանությունը թշնամիների այդ պահանջներին ոչ միայն «արձագանքում» են, այլև շատ հաճախ հենց ձայնակցում են: Ամենից վատը, որ թշնամիների պահանջներին Փաշինյանն ու իր իշխանությունն արձագանքում են գործերով, քայլերով՝ գործնականում կատարելով ներկայացված պահանջները: Մեկը չէ, երկուսը չէ, օրինակներ, ցավոք, շատ կան՝ սկսյալ Արցախը ադրբեջանական ճանաչելուց ու թշնամու երախը նետելուց մինչև Հայաստանից տարածքներ հանձնելու, Սահմանադրություն փոխելու պատրաստակամություն: Այնպես որ, լավ էլ «արձագանքում» են...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus