Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ադրբեջանն ու ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ծրագրում են փոխանակվել ռազմակшն հետախուզական տեղեկատվությամբ

Ադրբեջանն ու Ղազախստանը, որը ՀԱՊԿ անդամ է, ծրագրում են փոխադարձաբար փոխանակվել ռազմական հետախուզական տեղեկատվությամբ, որը կվերաբերի ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձություններին, գրում է tengrinews.kz կայքը:

Բացի այդ, այն դա ենթադրում է մասնակից պետությունների տարածքներում համատեղ մարտական պատրաստության միջոցառումների անցկացում:

Ղազախական Открытые НПА պորտալում քննարկման է դրվել ռազմական հետախուզության ոլորտում Ղազախստանի և Ադրբեջանի միջև համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը։

«Գաղտնի տեղեկատվության փոխանակումը, օգտագործումը և պաշտպանությունն իրականացվում է գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին առանձին միջազգային պայմանագրի հիման վրա: Կողմերը չեն օգտագործում սույն պայմանագրով համագործակցության ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը` ի վնաս այդ տեղեկատվությունը տրամադրած կողմի»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ տեղեկատվությունը, որը երկրները կփոխանակեն ստորագրված համաձայնագրի շրջանակում, չի կարող բացահայտվել, տրամադրվել կամ փոխանցվել երրորդ կողմին՝ առանց համապատասխան տեղեկատվություն տրամադրող կողմի գրավոր համաձայնության։

«Կողմերը ռազմական հետախուզական գործողություններ չեն իրականացնում՝ ուղղված մյուս կողմի դեմ», - ընդգծվում է փաստաթղթում։

Համաձայնագիրը կարող է կասեցվել կողմերից մեկի «անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի կամ ազգային անվտանգության սպառնալիքի» դեպքում։ Եթե դա տեղի ունենա, ապա մյուս կողմը պետք է գրավոր տեղեկացվի դիվանագիտական ուղիներով:

Ռազմական հետախուզության պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով, և եթե կողմերից մեկը որոշի խզել այն, ապա պարտավոր է այդ մասին տեղեկացնել առնվազն 6 ամիս առաջ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus