Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 25-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների azdarar.am կայքից։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հովսեփյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
The post Աղվան Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.