Добавить новость

Суд продлил арест женщине-курьеру, забравшей деньги у Долиной для мошенников

Спрос на капусту вырос в Подмосковье почти на 10% за месяц

В Москве изменят 15 маршрутов наземного транспорта с 5 октября

Пролет путепровода в подмосковной Аникеевке смонтировали

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանի իշխանությունը պատրաստ է ընդունել բոլոր պայմանները, միայն թե թուղթ ստորագրի, Ադրբեջանը շատ լավ է հասկացել սա. Մանվել Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, Ադրբեջանի նախագահը հուլիսի 20-ին Շուշիում ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի մասով: Մասնավորապես ասել է, որ «Հայաստանի Հանրապետության իշխանություններից մենք սպասում ենք հստակ հայտարարություն առ այն, թե ինչպես և երբ պետք է ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, որոնք վտարվել են այսօրվա Հայաստանի տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից, վերադառնան իրենց պատմական տարածքներ՝ ապրելու կամ այցելելու նպատակով»։

– Ալիևի նպատակը պարզ է, ինքն էլ ասաց, որ Արցախը վերացնելուց հետո նա ուզում է ընդհանրապես վերացնել բոլոր գոյություն ունեցող նարատիվները, ցույց տալ, որ այդ ամեն ինչը եղել է սուտ, անարդար և այլն։ Տարածքը բնակչությունից ազատեց, խնդիրն է վերացնում, հուշարձաններն է վերացնում, Հայաստանին պարտադրել են բոլոր օղակներից հանել Արցախի մասին փաստաթղթերը, Մինսկի խումբն են ուզում վերացնել ու, ընդհանրապես, երևի շուտով թերթերն էլ այրեն, որտեղ խոսք է եղել Արցախի մասին։ 

Շատ հետաքրքիր է այդ քաղաքականությունը, սարսափ կա, որ կարող է վերականգնվի այդ ամենը։ Ինքնին բավականին անդուր բան է, չգիտեմ թե Հայաստանում որքանով են լուրջ վերաբերվում այդ ամեն ինչին։ 

Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հայտարարությանը, կարծում եմ, որ իզուր չի ընդգծել, անցյալ անգամ մենք խոսեցինք, որ ստեղծվել է շատ կոնկրետ իրավիճակ, երբ ամերիկացիները մի կողմից Օ’Բրայանի մակարդակով արդարացրել են Ադրբեջանի այս վերջին տարիների քաղաքականությունը, ներկայացրել են որպես խաղաղություն հաստատելու ծրագիր ու լուրջ նշանակություն են տվել Ադրբեջանին՝ տարածաշրջանում քաղաքականությունը փոխելու, հիշում եք դա։ 

Եվ բնական է, որ պայման են դրել, պայմանն էլ պարզ ու հստակ էր, որ պետք է Հայաստանի հետ խաղաղություն կնքվի, որ բացվի Մեղրիի այդ ճանապարհը, ամենակարևորն այն էր, որ Ադրբեջանը պետք է աներ այնպես, որ այստեղ գոյություն չունենար Ռուսաստանը։ 

Սա անլուծելի խնդիր էր Ադրբեջանի համար, նրանք ստիպված գնացին ԱՄՆ, հանդիպեցին, ու դրանից շատ քիչ բան հայտնի դարձավ, բայց Ալիևի այս հայտարարություններն արդեն պարզ ցույց են տալիս, թե ինչ է կատարվում։ Օրերս ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարեց, չէ՞, որ կողմերը պետք է գնան ծանր, ցավոտ փոխզիջումների: Պարզ է, որ փոխզիջումներն այնքան չէին վերաբերում Հայաստանին, որքան Ադրբեջանին՝ իրենց առաջարկած պայմանի մասով, իսկ Ադրբեջանը պետք է հրաժարվի Ռուսաստանից այս, իրենց ասելով՝ միջանցքի հարցում, իհարկե սա Ադրբեջանի համար ոչ միայն ծանր, այլև անհնարին պայման է։ 

Իսկ Հայաստանի մասով հարց է ծագում՝ էլ ի՞նչ պետք է տա, որովհետև ինչ ասել են՝ արել են: Այստեղ, ես կարծում եմ, որ Ադրբեջանը, անգամ Թուրքիան անմիջապես սկսեցին հստակեցնել, թե ի՛նչ պետք է զիջի Հայաստանը։ Հիշում եք Էրդողանի հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքը» կլինի խաղաղության պայմանագրի վերջին ակորդը։ Այսինքն՝ մինչ այդ մենք ունեցել ենք մեկ պահանջ՝ Սահմանադրությունը փոխել, Էրդողանն ավելացրեց երկրորդը, հիմա Ալիևն ավելացրեց երրորդը, երբ նա ասում է, թե Հայաստանից պատասխան ենք սպասում, ապա դա նշանակում է, որ Հայաստանին պաշտոնապես իրենք առաջադրել են այդ խնդիրը։ Չորրորդ պայմանը ինքը ևս ընդգծեց՝ Մինսկի խմբի լուծարում, իհարկե, դա դեռ՝ որպես խաղաղության պայմանագրի պայման ներկայացված չէ, բայց հերթում կանգնած է։ 

– Ադրբեջանի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Արցախի հարցում իրենք կարողացել են Հայաստանի իշխանությանը ստիպել, որ դրանք պայմանագրում տեղ չգտնեն, մնացել է Մինսկի խմբի լուծարումը, որին, ըստ Ալիևի, հայկական կողմը ևս համաձայնել է։ Ձեր գնահատմամբ՝ սրանք իրականությանը համապատասխա՞ն հայտարարություններ են։

– Իհարկե, ինչի մասին է խոսքը։

– Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի իշխանությունն անկեղծ չէ իր քաղաքացիների հետ, ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացին այդ մասին իմանում թշնամի երկրի նախագահից։

– Նման բաները ո՞նց ասես, մինչև հիմա ինչ արել են, ե՞րբ են ասել։ Տեսնում եք, որ այս օրերին, հանկարծակի, Ռուսաստանն էլ օգնեց Ադրբեջանին․ Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն ասաց 2023-ի սեպտեմբերի 17-ին՝ Թուրքիայում կայացած մի հանդիպման մասին, որի մասին առանց իր ասելու էլ մենք շատ լավ գիտեինք, բայց հանկարծակի հնչեցվեց, որ Հայաստանն ինքը բոլորի առաջ պարտավորություն է վերցրել չմիջամտել Ղարաբաղի հարցում՝ մինչև սեպտեմբերյան պատերազմը: 

Տեսեք, թե ի՛նչ է բացահայտում, որ մինչև պատերազմը եղել է հստակ միջազգային կոնսենսուս։ Ռուսաստանն է մասնակցել, Եվրոպայի ներկայացուցիչներ, Թուրքիան է մասնակցել, ու Հայաստանը հրաժարվել է ընդհանրապես խառնվել այդ գործերին։ Որևէ բան ասե՞լ են մեզ, եթե նման հարցում բան չեն ասել, ապա մնացած հարցերում էլ չեն ասի, սա շատ վտանգավոր է։

– Պարո՛ն Սարգսյան, հիմա այս նոր պահանջներին հայկական կողմը համաձայնելո՞ւ է։

– Հայկական կողմն ունի պարզ ստրատեգիա, մենք այդ մասին խոսել ենք․ այդ ստրատեգիան այն է, որ գոյություն չունի որևէ ուրիշ ձև՝ բացի բոլոր պայմաններն ընդունելուց։ Իսկ բոլոր պայմաններն ընդունելը միջազգային հարաբերություններում կոչվում է կապիտուլյացիա: Բայց կարող է հարց ծագել, թե ինչո՛ւ է Հայաստանը գնում կապիտուլյացիայի, որովհետև կապիտուլյացիան միջազգային փաստաթուղթ է, պարտավորվածություն է դնում կողմերի վրա, եթե Ադրբեջանը Հայաստանին բերում է կապիտուլյացիայի, ապա ինքն էլ է պարտավորություններ ստանձնում, ինքն էլ է ստորագրում այդ փաստաթուղթը։ 

Այս մարդիկ խաղադրույքը դրել են սրա վրա՝ ընդունել ցանկացած պայման, միայն թե Ադրբեջանը պարտավորություն վերցնի, որևէ պարտավորություն, իսկ Ադրբեջանն այս պահին Հայաստանի առջև որևէ պարտավորություն չունի: Նա չի էլ ճանաչում այս երկիրը, չէ՞, չի էլ ճանաչում այս երկրի սահմանները, չի ճանաչում ընդհանրապես Հայաստանի՝ պետություն ունենալու իրավունքը, ինչը պաշտոնապես Ալիևը դեռ չի ասել, բայց այդ միտքը հնչեցրել է, որ պետությունը «Արևմտյան Ադրբեջանն է»։ 

Այս ֆոնին ինչ-որ մարդիկ են եկել փողոցից, միամիտ, որոնք ասել են՝ ինչ ուզում է լինի, որևէ պարտավորություն վերցնի, մի թուղթ ստորագրի Հայաստանի հետ։ Սա է իշխանության մոտեցումը, ինչն էլ բերում է նրան, որ Ալիևը անընդհատ ավելացնում է պահանջները։ Ադրբեջանը շատ լավ է հասկացել Հայաստանի իշխանության քաղաքականությունը, որ նա պատրաստ է ընդունել բոլոր պայմանները, միայն թե թուղթ ստորագրի։ 

Բնական է, որ իրենք այդ պայմանները դնում են, բայց երբևէ որևէ փաստաթուղթ չի ստորագրի, ավելի ճիշտ՝ կստորագրի, Ղարաբաղի հետ ոնց են փաստաթուղթ ստորագրել, ստորագրել են փաստաթուղթ, որում գրված էր, որ բանակը զինաթափվում է, ու հանրապետությունը լուծարվում է։ Այդ փաստաթուղթն է ընդունել Արցախի հետ։ 

– Նույնն էլ Հայաստանի հե՞տ է ստորագրելու։

– Բնական է, որ նա նույն մոդելով գնում է դրան։ 

– Իսկ այդ թղթի ստորագրման համար կա՞ միջազգային կոնսենսուս, ինչպես այն կար, փաստորեն, Արցախի մասով, պարո՛ն Սարգսյան։

– Բայց ի՞նչ է եղել։ Ամերիկացիները, ասում եմ, Ադրբեջանի քաղաքականությունը գնահատել են որպես խաղաղություն հաստատող։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրենք ողջունում են երկու կողմի խաղաղության ռազմավարությունը, այսինքն՝ այն, ինչ անում է Ադրբեջանը, իրենք գնահատում են որպես խաղաղության ռազմավարություն։ 

Ամեն բան շատ պարզ է, բայց էլի կան մարդիկ, որ կարևորում են թուղթը։ Արցախի հետ էլ ստորագրվեց թուղթ, որից հետո Արցախը վերացավ, իսկապես պետք է մտածել։ Սա ինչ-որ տեղ բանկրոտ է՝ տասնամյակների վարվող քաղաքականության, ես այդպես կասեի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հայաստանի իշխանությունը պատրաստ է ընդունել բոլոր պայմանները, միայն թե թուղթ ստորագրի, Ադրբեջանը շատ լավ է հասկացել սա. Մանվել Սարգսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Пролет путепровода в подмосковной Аникеевке смонтировали

«Динамо» Москва — «Спартак»: стали известны стартовые составы на матч Кубка России

Экс-глава Росгеологии и бывший топ-менеджер Газпромбанка Р. Панов стал президентом управляющей компании Ильского НПЗ

В Москве изменят 15 маршрутов наземного транспорта с 5 октября

Музыкальные новости

Сотрудники Росгвардии, дислоцированные на территории комплекса «Байконур», приняли участие в товарищеском матче по мини-футболу

Стало известно, где живут самые щедрые женихи в России

Кубок России. «Локомотив» — «Оренбург». Прямая трансляция: смотреть онлайн

«Нельзя терять эту девочку»: Нюша рассказала о личностях внутри себя

Новости России

Суд продлил арест женщине-курьеру, забравшей деньги у Долиной для мошенников

«Динамо» Москва — «Спартак»: стали известны стартовые составы на матч Кубка России

Экс-глава Росгеологии и бывший топ-менеджер Газпромбанка Р. Панов стал президентом управляющей компании Ильского НПЗ

Пролет путепровода в подмосковной Аникеевке смонтировали

Экология в России и мире

Токсиколог Кутушов рассказал, как не запутаться в витаминах D и D3

Искусствоведы узнали о крупнейшей в мире частной коллекции русского императорского фарфора Елены Батуриной

«Швейник онлайн» – партнер конкурса «Адмиралтейская игла»

Магия зеркал

Спорт в России и мире

Медведев пожаловался на применение Hawk Eye на турнире ATP в Пекине

Рублев вышел в четвертьфинал турнира в Пекине

Рублёв признался, что мог завершить сезон после операции перед турниром ATP в Пекине

Медведев проиграл Алькарасу в полуфинале турнира ATP в Пекине

Moscow.media

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области

Терминал «Деловых Линий» в Мытищах сменил адрес

Из реки около моста выловили тело мужчины

С момента открытия по трассе М-12 Восток проехали более 20 млн раз











Топ новостей на этот час

Rss.plus






Жители Химок передали больше тонны гуманитарного груза в зону СВО

Спрос на капусту вырос в Подмосковье почти на 10% за месяц

Суд продлил арест женщине-курьеру, забравшей деньги у Долиной для мошенников

мемуары наши города районы дамы раны и все сами