Կանաչ գոտիների ավելացումը Երևանի հիմնական խնդիրներից է: Քաղաքի այգիների մի շարք հատվածներ դեռևս 1990-ականներից վարձակալությամբ են տրամադրվել տարբեր անհատների, որոնք ոչ միայն չեն խնամում և բարեկարգում տարածքները, այլև բացակայում են երկրից:
Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձևավորել է առանձին աշխատանքային խումբ, որը պարբերաբար վերանայում է վարձակալության ժամկետներն ու նաև վճարի չափը:
«Ոչ բարեխիղճ վարձակալների հետ, որոնք չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց պայմանագրային պարտավորությունները, պետք է վերանայել պայմանագրերն ու դրանք լուծարել: Բոլոր վարձակալներն այդ մասին ծանուցվում են:
Քաղաքը պատրաստ է վերադարձնել տարածքները, բարեկարգել և հանձնել բնակչությանը»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ, իհրակե, կան նաև բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք պատրաստ են, առանց շահ ակնկալելու իրենց ուժերով բարեկարգել քաղաքի կանաչ տարածքները:
The post Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը. քաղաքապետարան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.