Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից սրանք շրջադարձային որոշումներ են, որոնք ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր մակարդակի»,- գրել է նա։
The post ՀՀ եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից սրանք շրջադարձային են. Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.