Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հաստատման ճանապարհին․ 2024-ը շատ կարևոր է տարածաշրջանի խաղաղութան համար։
Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Լոնդոնում եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներին։
«Ինձ համար կարևոր էր զրույց ունենալ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ: Այս տարին շատ կարևոր է Հարավային Կովկասի համար։
Սա կարող է խաղաղության տարի լինել, եթե երկու կողմերն էլ միմյանց ընդառաջ հետագա վճռական ու համարձակ քայլեր ձեռնարկեն:
Եվրոպան, ընդհանուր առմամբ, կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղություն հաստատելու ճանապարհին, որը երկար կտևի և կապահովի ամուր համագործակցություն հարևան այս երկու երկրների միջև»,- հավելել է նա: