Կարմիր սարի հանքավայրի շահագործման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ «ՕՐԴ ՍՊԸ»-ի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսն ընթացավ թեժ մթնոլորտում: Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ասուլիսը՝ պնդելով, որ Կարմիր սարում հանքավայրի բացումը և ցեմենտի գործարանի կառուցումն անդառնալի հետևանքներ են ունենալու մարզի էկոհամակարգի վրա:
Նոր արտադրական միավորման ստեղծումն Արարատում, ըստ բնապահպանների, մարզի բնակիչների համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ թե՛ բնաշխարհը անապատացնելու ու թե՛ հանրային առողջությունը վտանգելու տեսանկյունից։
«ՕՐԴ գրուպ ՍՊԸ»-ի ներկայացուցիչ Արսեն Միրզոյանն իր հերթին հայտարարեց, որ իրենք երբեք չեն թաքցրել ցեմենտի գործարան բացելու իրենց մտադրությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: