Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների

Խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ։  

Ըստ CNN-ի՝ հուլիսի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի խոշոր ավիաընկերությունների՝ Delta-ի, United Airlines-ի և American Airlines-ի բոլոր չվերթերը չեղարկվել են կապի խնդիրների պատճառով։ Հուլիսի 18-ին CNN-ը հայտնել էր, որ Microsoft-ի խնդիրների պատճառով Frontier ավիաընկերությունը մի քանի ժամով դադարեցրել էր թռիչքները՝ չեղարկելով 131 չվերթ, հետաձգելով 223-ը։ 

Գերմանիայի Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանում ևս թռիչքները դադարեցվել են մինչև հուլիսի 19-ի առավոտյան ժամը 10-ը (Երևանի ժամանակով ժամը 12-ը)։ Օդանավակայանի խոսնակն AFP գործակալությանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել տեխնիկական խնդրի պատճառով։

Ավստրալիայում խափանումը խախտել է բանկերի, ավիաընկերությունների և լրատվամիջոցների, այդ թվում՝ ABC հեռուստաալիքի աշխատանքը:

Sky News-ը հաղորդել է, որ հեռուստաալիքն առավոտյան չի կարողացել Մեծ Բրիտանիայում ուղիղ եթեր դուրս գալ տեխնիկական խնդիրների պատճառով:

Ըստ The Verge-ի տվյալների՝ ամբողջ աշխարհում նման խափանումների պատճառ են դարձել Microsoft-ի կողմից խնդիրները. հազարավոր օգտատերերի մոտ արտացոլվում է «մահվան կապույտ էկրան» (BSOD – Blue Screen of Death), որը հայտնվում է օպերացիոն համակարգի վթարի ժամանակ։ Հրատարակությունը հայտնում է, որ իրավիճակն առաջացել է կիբեռանվտանգության ոլորտում աշխատող CrowdStrike ընկերության կատարած թարմացումից հետո:

The post Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus