Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՌԴ-ում պատմության նոր դասագրքում Կասպարովն ընդգծված չէ շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկում. The Insider

ՌԴ-ում 11-րդ դասարանի պատմության նոր դասագրքում, որը գրել է ՌԴ մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին, Գարրի Կասպարովն ընդգծված չէ շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկում: Այս մասին գրում է The Insider-ը:

«Գաղափարախոսությունը և մշակույթը 1964–1985 թվականներին» բաժնի շախմատային հատվածում թվարկված են Միխայիլ Բոտվիննիկը, Վասիլի Սմիսլովը, Միխայիլ Տալը, Տիգրան Պետրոսյանը, Բորիս Սպասկին և Անատոլի Կարպովը։ Այն, որ Կարպովը 1985 թվականին զիջել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը Գարրի Կասպարովին, գրքում չի նշվում։

Կասպարովը հայտնի է ընդդիմադիր հայացքներով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին կոշտ քննադատությամբ: Նա մասնակցել է մի շարք ընդդիմադիր շարժումների և հետևողականորեն քննադատում է Ռուսաստանի իշխանություններին։ 2013 թվականի հունիսին նա հայտարարել է Ռուսաստանից հեռանալու և միջազգային ասպարեզում «Պուտինի ռեժիմի» դեմ պայքարը շարունակելու մասին։

2022 թվականի փետրվարից (Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո) Կասպարովը Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամ է։ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը շախմատիստին ներառել է «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում, 2024 թվականի մարտի 6-ին «Ռոսֆինմոնիթորինգ»-ը նրան ներառել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։

2024 թվականի ապրիլի 4-ին Սիկտիվկարի քաղաքային դատարանը հեռակա կալանավորել է Կասպարովին՝ ահաբեկչական համայնք ստեղծելու, ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման և ահաբեկչության մասին հրապարակային կոչերի մեղադրանքով։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus