Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կրկին ատելության և խտրական խոսք Հ2-ի եթերում. ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի կարծիքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի՝ 2024 թ․ հուլիսի 12-ի փորձագիտական կարծիքը՝ ՀՌՀ-ն ընդդեմ Հ2-ի։

«Դիտորդ մարմինը հերթական անգամ Հ2 հեռուստաալիքի եթերում ատելության և խտրական խոսք է արձանագրել։ Քննելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացված բողոքը, Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինն արձանագրել է, որ «Հայկական երկրորդ» հեռուստաալիքով (Հ2) հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման մայիսի 5-ի և 6-ի թողարկման հյուր Էդգար Ղազարյանը և «Պրոֆ Ֆակտ» հաղորդման մայիսի 11-ի թողարկման հյուր Վազգեն Պետրոսյանը մի քանի դրվագով ատելության և խտրական խոսք են տարածել։ Մասնավորապես, հյուրերը կոչ են արել ոչ իրավական հաշվեհարդար տեսնել հանրային պաշտոնյաների, իրավապահ համակարգի աշխատակիցների և նրանց հարազատների նկատմամբ, ինչը հակասում է Կանոնագրի 5.2 կետում նկարագրված էթիկական սկզբունքներին։ Ընդ որում՝ հաղորդումը վարողները չեն փորձել ընդհատել ատելության խոսքի տարածումը կամ մեկնաբանել դա։

Բողոքում նկարագրված դրվագներից մեկում ատելության և խտրական խոսք է տարածվել նաև երեխաների նկատմամբ, ինչը հակասում է Կանոնագրի 4.3 կետում նկարագրված էթիկական սկզբունքներին։

ԴՄ-ն իր փորձագիտական կարծիքում հիշեցրել է, որ Հ2 հեռուստաալիքի դեմ բերված շուրջ մեկ տասնյակ բողոքներում արձանագրվել են նմանատիպ խախտումներ։ «Կարծիքների ազատ արտահայտումը բացարձակ իրավունք չէ և կարող է սահմանափակվել, մասնավորապես՝ այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի, հասարակական անդորրի պաշտպանության նպատակներով, իսկ գնահատող դատողությունները չպետք է հանգեն վիրավորանքի և ատելության խոսքի»,- ասվում է Կարծիքի եզրափակիչ մասում։

Նշվում է, որ ԴՄ-ն չի մեջբերել դիմումատուի հիշատակած խնդրահարույց հատվածները՝ խուսափելով ավելորդ անգամ ատելության խոսքը տարածելուց։ Այդուհանդերձ, ուսումնասիրողների համար այդ մեջբերումները հասանելի են»,- տեղեկացվում է հաղորդագրությամբ։

The post Կրկին ատելության և խտրական խոսք Հ2-ի եթերում. ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի կարծիքը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus