Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ի՞նչ են հասկանում Հայաստանի պատմություն ասելով, այսօրվա խղճուկ սահմաններով Հայաստա՞նը նկատի ունեն, արտաքին ուժերի պատվեր է. Հովիկ Գրիգորյանը՝ առարկան «Հայաստանի պատմություն» անվանելու մասին

Կառավարության որոշմամբ «Հայոց պատմություն» առարկայի փոխարեն այսուհետ դպրոցներում կդասավանդվի «Հայաստանի» պատմություն առարկան: Tert.am-ի հետ զրույցում պատմաբան, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանն աբսուրդային որակեց այս որոշումը:

«Այս փոփոխության հետ կապված իմ կարծիքը բնավ չի տարբերվում ամիսներ առաջ Հայոց պատմության ամբիոնի տարածած կարծիքից: Մեր կարծիքը միանշանակ բացասական է: Ժամանակին խորհրդային շրջանում այդ առարկան կոչվում էր «Հայ ժողովրդի պատմություն», արդեն անկախության շրջանում մեր հեղինակավոր պատմաբանների շնորհիվ այն վերանվանվեց «Հայոց պատմության», որն ինքնանպատակ չէր», - ասաց նա:

Պատմաբանի խոսքով՝ «Հայոց պատմություն» հասկացությունը տարողունակ հասկացություն է և ներառում է ոչ միայն բուն Հայաստանի պատմությունը, այլև Հայաստանի պատմությանն ուղիղ առնչվող մի շարք իրադարձություններ:

«Խոսքը Սփյուռքի, Կիլիկիայի, հայ գաղթավայրերի պատմության մասին է և ոչ միայն: Առարկայի՝ «Հայոց պատմություն» անվանումը ավելի ճիշտ է արտացոլում հայ ժողովրդի պատմության տարբեր խնդիրները: Այն, ինչ հիմա կատարվում է պետական մակարդակով, աբսուրդ է: Դժբախտաբար այսօր Հայաստանի իշխանությունների գլուխ կանգնած մարդիկ աշխատում են դրսի տարբեր կենտրոնների հրահանգներով, ու այդ կենտրոնները բնավ էլ հայամետ չեն, եթե չասենք, որ նրանց ֆինանսավորողների թիկունքում կանգնած են մեր ժողովրդի նկատմամբ մշտապես թշնամաբար տրամադրված պետությունները: Այսօր Հայաստանի՝ կրթություն չստացած վարչապետն ու կիսագրագետ նախարարը կատարում են արտաքին պատվեր, նրանք կամ արտաքին ուժերի գործակալ են, կամ ազդեցության գործակալ: Ասել, թե նրանք չգիտեն ինչ են անում, չեն հասկանում, սխալ կլինի, որովհետև եղավ քննարկում, մարդիկ բացասական կարծիք հայտնեցին, բայց դա իրենց համար նշանակություն չունեցավ: Իրենք գաղտագողի, վախկոտի պես սպասեցին, որ ուսումնական տարին վերջանա, հուլիսին, երբ դասեր չկան, մասնագետները չեն կարող բողոքել, վախկոտի պես կայացրին այդ որոշումը»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին՝ արդյո՞ք սա հրաժարում չէ անցյալից, և որոշման տրամաբանությամբ՝ հայոց պատմության ո՞ր փուլերը պետք է ներառվեն դասագրքերում, որոնք՝ ոչ, Գրիգորյանը պատասխանեց. «Մենք հայտարարության մեջ հարց ենք բարձրացրել՝ ի՞նչ են իրենք հասկանում Հայաստանի պատմություն ասելով։ Դա Տիգրան Մեծի շրջանի՞ Հայաստանն է, Վանի թագավորության շրջանի՞ Հայաստանն է, թե՞ այսօրվա խղճուկ սահմաններով Հայաստանը: Երբ անում ես այդ փոփոխությունը, պետք է արձանագրես՝ ինչ է նշանակում Հայաստանը քեզ համար ու ինչ է ներառում իր մեջ:

Այս որոշումը նշանակում է հրաժարում անցյալից, եկող սերնդի հիշողության մեջ մարել, վերացնել պատմական անցյալի հիշողությունը, ազգային նպատակներն ու խնդիրները: Ի վերջո սա նշանակում է հրաժարվել ազգային այն մեծ ժառանգությունից, որը որպես այցեքարտ է արտաքին աշխարհի առջև դուրս գալու համար: Մեզ շատ հաճախ հենց այդ ժառանգությամբ են ընդունում ու ընկալում, ոչ թե այսօրվա խղճուկ կարգավիճակով: Ի՞նչ են ուզում իրենք, որ մեր երեխաները մոռանան իրենց պատմական անցյալն ու համակերպվեն, որ այս թշվառ Հայաստանո՞ւմ են ապրում և ընդամենը անճարակ երկրի անճարակ քաղաքացի՞ են: Իրենք անգամ իրենց որոշմանը չեն հետևում: Որոշման ընդունումից հետո ուսուցիչները վերապատրաստման փաստաթղթերում դեռևս շարունակում են կիրառել «Հայոց պատմություն» անվանումը: Մի ձեռքով մի բան են անում, մյուս ձեռքով՝ մեկ այլ բան»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus